Այսօր: Ուրբաթ, 22 Օգոստոսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 106-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2025 թվականի N 106-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 89-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «գ» ենթակետը, քննարկելով «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավարի դիմումը․

1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Գլաձորյան փողոց, 2-րդ նրբանցք 2 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0.22525 հա հասարակական կառուցապատման հողը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 02062025-10-0012, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0119-0197) որպես խաղահրապարակ վերակառուցելու և պահպանելու նպատակով, 10 (տասը) տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը։

2․ Սույն որոշման առաջին կետում նշված հողի կառուցապատման իրավունքի վճարի չափ սահմանել տարեկան 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ, որը պակաս չէ տվյալ հողի (անշարժ գույք) հարկի տարեկան դրույքաչափիից:

3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր՝ պարտավորեցնելով տարածքի բարեկարգումն ու խաղահրապարակի կառուցումն իրականացնել պայմանագիրը կնքելուց հետո 1 (մեկ) տարվա ընթացքում։

4․ Ընդունման օրվանից անվավեր ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի՝ «Համայնքային սեփականություն հանդիսացող հողը մրցութային կարգով կառուցապատման տրամադրելու մասին» N 89-Ա որոշումը։ 

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -18

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(500.32 Կբ)
(4.14 Մբ)
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner