Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 65-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2024 թվականի N 65-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության էկոնոմիայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկը սահմանելու մասին» թիվ 1667-Ն հրամանով հաստատված հավելվածի՝ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների ցանկի 11.02 կետը և քաղաքացի Արա Վարդանյանի դիմումը.

1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արա Մարլենի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, գյուղատնտեսական նշանակության 1.172 հա խաղող հողատեսքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքներիի պետական գրանցման վկայական N 10052024-10-0018, կադաստրային ծածկագիր՝ 10-001-0331-0021) նպատակային նշանակությունը փոխել՝ դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողատարածք` գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն հիմնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -14

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍՈՆԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner