Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 85-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2026 թվականի N 85-Ն

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 7-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Ավելացնել գործառնական դասակարգման 04.09.01 (տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)) ոլորտի (տող 2491), տնտեսագիտական դասակարգման 8411 (հողի իրացումից մուտքեր) հոդվածին 30 200 000 (երեսուն միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ և այն նպատակաուղղել ֆոնդային բյուջեի՝

ա. գործառնական դասակարգման 01.06.01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5134 (նախահետազոտական ծախսեր) հոդվածին՝ 1 360 000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ` Եղեգնաձոր բնակավայրի Մոմիկի և Միկոյանի այգիներում հանրային սանհանգույցի կառուցման և Գլաձոր բնակավայրի մանկապարտեզի լվացքատան կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար, և 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 21 000 000 (քսանմեկ միլիոն) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքի մարզադպրոցի տանիքի հիմնանորգման աշխատանքների և Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների համայնքի մասնաբաժնի ֆինանսավորման համար,

բ. գործառնական դասակարգման 04.02.04 (ոռոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգում տնտեսագիտական դասակարգման 5134 (նախահետազոտական ծախսեր) հոդվածին՝ 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ` Մալիշկա բնակավայրի կալերի թաղամասի ոռոգման ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար,

գ. գործառնական դասակարգման 06.03.01 (ջրամատակարարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5134 (նախահետազոտական ծախսեր) հոդվածին՝ 7 140 000 (յոթ միլիոն հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ Գլաձոր բնակավայրի ջրամբարի միջնամասում արտաքին և ներքին ցանցի հիմնանորոգման, Մալիշկա բնակավայրի ջրարբիացման համակարգի կառուցման և կոյուղու կառուցման, Վերնաշեն բնակավայրի խմելու ջրի զտման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական ծառայությունների մատուցման ֆինանսավորման համար․

2) Պակասեցնել՝ գործառնական դասակարգման 11․01․02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 5 450 000 (հինգ միլիոն չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել՝

ա. գործառնական դասակարգման 01.06.01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսական դասակարգման 4216 (գույքի և սարքավորումների վարձակալություն) հոդվածին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ ներհամայնքային փողոցների հարթեցման և փոսալցման աշխատանքների համար անհարժեշտ տեխնիկայի վարձակալության, և 4239 (ընդհանուր բնույթի ծառայություններ) հոդվածին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ «Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի վթարային հատվածի քանդման աշխատանքների ֆինանսավորման համար,

բ. գործառնական դասակարգման 09.01.01 (նախադպրոցական կրթություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածներին՝ 550 000 (հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ նախադպրոցական կրթությանն անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար,

գ. գործառնական դասակարգման 09.05.01 (արտադպրոցական կրթություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածներին՝ 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ արտադպրոցական կրթությանն անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման համար,

դ. գործառնական դասակարգման 01.01.01 (օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ՀԾ ծրագրի վերազիննման ֆինանսավորման նպատակով,

ե. գործառնական դասակարգման 04.02.04 (ոռոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման տնտեսագիտական դասակարգման 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր համայնքի ոռոգման առուների արդիականացման և ընթացիկ նորոգման ֆինանսավորման համար:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -11

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner