Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետը և ԱՁ Կարեն Իսախանյանի հայտը․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Միկոյան 8 հասցեում գտնվող խանութում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար՝ ԱՁ Կարեն Իսախանյանին տալ թույլտվություն՝ 2025 թվականի համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: