Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, քննարկելով քաղաքացի Գայանե Մարկոսյանի դիմումը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-628 հոդվածների․
1․ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան սենյակներից մեկը (6 քմ)՝ վարձակալական հիմունքներով, 2 (երկու) տարի ժամկետով, տրամադրել քաղաքացի Գայանե Մարկոսյանին։
2․ Վարձավճար սահմանել ամսական 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։
3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Գայանե Մարկոսյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։