Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի՝ «Համբարձում Արտեմի Մանուկյանին հատկացված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 61-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.
«1. Տալ համաձայնություն քաղաքացի Համբարձում Արտեմի Մանուկյանին հատկացված, Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0․04832 հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական (կադաստրային ծածկագիր 10-032-0151- ) հողամասից 0․0161 հա-ի նպատակային նշանակությունը փոփոխելու բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հող։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։