Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Տելեսիկ Սուրենի Գասպարյանի դիմումը․ 1․ Տալ համաձայնություն համայնք Եղեգնաձոր ք․, Պռոշյան փողոց, 2-րդ նրբանցք, տուն 27 հասցեում գտնվող, Տելեսիկ Սուրենի Գասպարյանին 1990թ․-ի մայիսի 6-ի Եղեգնաձորի ավանային խորհրդի գործկոմի որոշմամբ բնակելի տուն կառուցելու նպատակով հատկացված 800 քմ հողատարածքից ավել զբաղեցված, չկառուցապատված 200,2 քմ մակերեսով հողատարածքը կադաստրային արժեքով (1քմ՝ 1877,7 ՀՀ դրամ), ուղղակի վաճառքով օտարելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |