Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման դրույթները. Հաստատել <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերում նոր կառուցվող (վերակառուցվող, վերանորոգվող) շենքերի և շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու>> ուղեցույցով սահմանված տանիքների գույնը՝ բաց շագանակագույն, շենքերի և շինությունների ցոկոլային մասերը՝ Մոզի բազալտ (սրբատաշ կամ կոպտատաշ) և ֆասադային մասերը՝ Գնիշիկի ֆելզիտ, անդեզիտ (սրբատաշ) տարբերակները: |