Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 11-ի N 1730-Ն որոշումը․ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 10-001-0008-0005 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման, 0.04593 հա և Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 10-015-0148- կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող, 0.45283 հա հողատարածքները ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |