Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Քնարիկ Բաբայանի դիմումը.
1․ Հանգուցյալներ՝ Ալեքսան Հայկի Բաբայանին,Հռեփսիմե Ալեքսանի Բաբայանի, քաղաքացիներ՝ Քնարիկ Գուրգենի Բաբայանին,Մարգարիտ Ալեքսանի Կարապետյանին, Անուշ Ալեքսանի Բաբայանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 932030 վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 14-րդ փողոց, 22/1 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։