Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի նոտարական տարածքի նոտար Սոնյա Փայլայի Պողոսյանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 23-ին հաստատված ժառանգության իրավունքի վկայագիրը, առաջին պետական գրանցման հանգամանքը և քաղաքացու դիմումը.
1. Ճանաչել քաղաքացիներ Միլետտա Սարգիսի Գաբրիելյանի (ծնված՝ 18.02.1945թ.), Հարություն Ռոբերտի Արտաշյանի (ծնված՝ 09․05․1969թ.), Լուսինե Ռոբերտի Արտաշյանի (ծնված՝ 11.11.1970թ.), Արևիկ Ռոբերտի Արտաշյանի (ծնված՝ 02.04.1973թ.) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ե. Չարենցի փողոց, 15 բնակելի տուն հասցեում գտնվող 0․05927 հա բնակելի տան և Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ե. Չարենցի փողոց, 15/1 շինություն հասցեում գտնվող 0․03673 հա օժանդակ շինությունների նկատմամբ։
2. Բնակելի տունը և օժանդակ շինությունները բավարարում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: