Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 11 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 1730-Ն որոշումները․ 1. 10-001-0322-0021 կադաստրային ծածկագրով, 0․14827 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
2․ Հողատարածքին տալ հետևյալ հասցեն՝ Վայոց ձորի մարզ, համայնք Եղեգնաձոր ք․, Երևանյան խճուղի թիվ 1/3։
3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |