Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 25-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ա․ Միկոյան փողոց 20/6 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.03829 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0058-0215) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Ավետ Հրանտի Կարապետյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.03829 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 1 871 000 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: