|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2022 թվականի N 110-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի ԹԻՎ 42-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 80-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾԻ 14-ՐԴ ԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով․ 1․ Տալ թույլտվություն Եղեգնաձոր համայնքի /բնակավայրերի/ վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերից աճուրդով օտարելու համար՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 13-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող 1.85 հա մակերեսով հողատարածքը մեկ լոտով աճուրդով օտարելու մասին» թիվ 42-Ա որոշումը և Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 8-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու համար թույլտվություն տալու մասին» թիվ 80-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -11 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(11.79 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|