Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի դիմումը.
1․ Քաղաքացի Սերգեյ Կարապետի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 2/1/14 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 04122024-10-0011), ք. Եղեգնաձոր, Կամոյի փողոց 2/1-15 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 15082019-10-0014) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Կամոյի փողոց, 29 հողամաս ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: