Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Զարիկ Հակոբյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի ք. Եղեգնաձոր Թամանցիների փողոց 2-րդ նրբանցք 7 հասցեում գտնվող, Զարիկ Զաքարայի Հակոբյանին, Հասմիկ Մանուկի Հայրապետյանին, Գայանե Զարիկի Հակոբյանին, Հերմինե Զարիկի Հակոբյանին, Էդուարդ Զարիկի Հակոբյանին և Վարդան Զարիկի Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի (կադաստրային ծածկագիր` 10-001-0121-0005, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N14122023-10-0006) առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.12577 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Թամանցիների փողոց, 2-րդ նրբանցք, 7/1 բնակելի տուն,
2) 0.12573 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Թամանցիների փողոց, 2-րդ նրբանցք, 7 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։