Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով․
- Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 7306.7 հազ. ՀՀ դրամ պակասեցնել ավելացնելով՝
- 640.0 հազ․ ՀՀ դրամ բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանության ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքի Արսենյան 9 բ/բ շենքի հարակից տարածքում և ,,Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի հարակից տարածքում աղբամանների տեղադրման հարթակների կառուցման համար ։
- 3500,0հազ․ ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և հյամայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքի Գագարինի փողոցի 180 գմ հատվածում, Խաչատրյան փողոցի 280 գմ հատվածում, Չալաբյան փողոցի 315 գմ հատվածում և Խանջյան փողոցի 410 գմ հատվածում փողոցային լուսավորության ցանցի ընթացիկ նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար ։
- 605,7 հազ․ ՀՀ դրամ բաժին 5 խումբ 6 դաս 1 շրջակա միջավայրի պահպանություն /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ Եղեգնաձոր քաղաքի միջով անցնող գետի հունի սելավատարի մասնակի մաքրման աշխատանքների ֆինանսավորման համար։
- 1873,0 հազ․ ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի աշխատողների աշխատվարձեր և հավելավճարներ հոդվածին /հոդված 4111/ ,,Կրթության ազգային ինստիտուտ,, ՓԲԸ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի մասնաշենքի՝ համայնքապետարանին տնօրինության հանձնված մասի պահպանության իրականացման համար աշխատողների աշխատավարձի վճարման համար ։
- 165,0 հազ ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքի Երևանյան խճուղի/կամրջին կից/, Երևանյան խճուղի/ավտոլվացման կետին կից/, Չարենցի փողոց/նախկին ինկուբատորին կից/, Վ Գևորգյան փողոց /կամրջին կից/, Մոմիկի փողոց/հյուրանոցին կից/, Լևոնյան փողոցի, Գլաձորյան և Բաղդասարյան փողոցների խաչմերուկին կից, Սևակի փողոց/թիվ 5 բնակելի շենքին կից/,Անդրանիկի փողոց /Սև քար կոչվող տարածք/հասցեներում հրշեջ հիդրանտների տեղադրման ֆինանսավորման համար:
- 400.0 հազ ՀՀ դրամ բաժին 2 խումբ 5 դաս 1 պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ ոլորտի այլ նպաստներ բյուջեից հոդվածին /հոդված 4729/ զոհված զինծառայողներ Սևակ Վարդանի Օհանյանի և Կարեն Դերենիկի Զաքարյանի ընտանիքներին աջակցություն ցույց տալու համար, յուրաքանչյուրի ընտանիքին՝ 200․0 հազ․ ՀՀ դրամ։
- 40.0 հազ ՀՀ դրամ բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի հուղարկավորության նպաստներ բյուջեից հոդվածին /հոդված 4726/ Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Կարեն Դերենիկի Զաքարյանի աճյունը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքից Եղեգնաձոր տեղափոխման ծախսերի ֆինանսավորման համար ։
- 83.0 հազ ՀՀ Դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքի գերեզմանոցի ճանապարհի բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|