Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով. 1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Ավելացնել՝
ա․ Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող` գույքի օրինականցման վճարներից (տեղական վճարներ, տող 1351) գոյացած եկամուտներ տողին 15 229 000 (տասնհինգ միլիոն երկու հարյուր քսանինը հազար) ՀՀ դրամ,
բ․ այլ ոչ հարկային եկամուտներ տողին (տող 1390)՝ 6 450 000 (վեց միլիոն չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ․
2) Նշված ավելացումները նպատակաուղղել․
ա. գործառնական դասակարգման 04.5.1 (ճանապարհային տրանսպորտ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին 14 089 500 (տասնչորս միլիոն ութսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ Մալիշկա բնակավայրի ասֆալտապատման համար,
բ. գործառնական դասակարգման 04.2.4 (ոռոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին 1 139 500 (մեկ միլիոն հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր քաղաքի Խանջյան և Անդրանիկ փողոցների ոռոգման ցանցերի վերակառուցման համար,
գ․ գործառնական դասակարգման 06.4.1 (արտաքին լուսավորություն ծառայության) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին 6 450 000 (վեց միլիոն չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ՝ Եղեգնաձոր քաղաքի Օրբելի, Արսենյան նրբանցք, Գագարինի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների ֆինանսավորման համար․
3) Պակասեցնել գործառնական դասակարգման 11․01․02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 335 000 (երեքհարյուր երեսունհինգ հազար) ՀՀ դրամ և այն ավելացնել գործառնական դասակարգման 10․7․1 (սոցիալական հատուկ արտոնություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |