Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով.
1․ Համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 8-ի՝ «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» թիվ 83-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ․
«1․ Քաղաքացի Իսկուհի Լևոնի Եսայանին սեփականության իրավունքով պատկանող, Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի 13-րդ փողոց թիվ 19 հասցեում գտնվող, բնակավայրերի նշանակության 0.2642 հա բնակելի կառուցապատման հողի (կադաստրային ծածկագիր` 10-042-0002-0005/ նպատակային նշանակությունը փոխել գյուղատնտեսական նշանակության հողերի, գործառնական նշանակությունը՝ բազմամյա տնկարկներ՝ 3-րդ կարգի կորիզավոր։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։