Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ի ներկայացուցչի դիմումը.
1․ «Թավիթիան Վինյարդս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Երևանյան խճուղի, 21/1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18032024-10-0021), Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 6(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19022025-10-0030) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, 6 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: