Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2025 թ.

ԷԴԳԱՐ ՎԱԶԳԵՆԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-րդ մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ, 101-րդ հոդվածի 1-3 մասերով, հիմք ընդունելով Էդգար Բաբայանի դիմումը․

1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Էդգար Վազգենի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող 0.0027 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03042025-10-0028 վկայական) ճանաչել համայնքային սեփականություն:

2․ Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՌՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d02ae8af-d779-45d3-bdd1-66c4951d5ccb



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner