Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայասատանի Հանրապետության կառավարության 29.12.2011թ.-ի թիվ 1920-Ն որոշումը.
1․ Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, կադաստրային ծածկագիրը՝ 10-001-0322-0021-ից առանձնացվող 0․14827 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող հողատարածքը նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողի փոխելու համայնքապետի առաջարկությանը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: