Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Ջիվան Զաքարյանի դիմումը.
1․ Ջիվան Արմենակի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, ք. Եղեգնաձոր, Զորավար Անդրանիկի փողոց 12/24 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21062023-10-0021) և ք. Եղեգնաձոր,Զորավար Անդրանիկի փողոց,12/12 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 24012025-10-0005) հասցեներում գրանցված անշարժ գույքերը միավորել տրամադրելով հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Զորավար Անդրանիկի փողոց, 12/12 հողամաս ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: