Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, և 3-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետի պահանջները.
1․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 14-ին անցկացնել մրցույթ՝
1) աշխատակազմի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր 2.3-6).
2) աշխատակազմի գլխավոր մասնագետ (պաշտոնի ծածկագիր` 2.3-11)։
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի հայտարարության տեքստը` համաձայն հավելվածի։
3. Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին` սահմանված կարգով ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: