Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Մալիշկա գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և ժառանգ Ռաֆիկ Այվազյանի դիմումը.
1․ Հանգուցյալներ` Սարիբեկ Անդրեասի Այվազյանին (մահացած՝ 06.10.1999թ.) և Ծաղիկ Վարդանի Այվազյանին (մահացած՝ 06.04.2001թ.) հատկացված բնակավայրերի նշանակության, բնակելի կառուցապատման 0.06059 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 10-032-0180-0002) անշարժ գույքին տրամադրել հետևյալ ճշտված հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Մալիշկա, 28-րդ փողոց, 2/1 հողամաս:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։