Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով.
1. Համայնքի ղեկավարի 2024 թվականի մայիսի 30-ի՝ «Հողահատկացման փաստաթղթային հիմքերը վերականգնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 383-Ա որոշման հիմնական մասի առաջին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ․
«1. Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի 8-րդ փողոց, 11 անասնաշենք հասցեում գտնվող, Արմեն Աշոտի Գաբրիելյանին հատկացված 773.83 քմ անաշնաշենքով ծանրաբեռնված 0.6 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողի հողահատկացման փաստաթղթային հիմքերը: Անասնաշենքը և հողը մինչև այս պահը անասնաշենքի սեփականաշնորհման հիմքով փաստացի օգտագործվում է քաղաքացի Արմեն Աշոտի Գաբրիելյանի կողմից, անասնաշենքը չափերի փոփոխության չի ենթարկվել:»։