Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Մոմիկի փողոց 8/5 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 7.1 քմ մակերեսով ավտոտնակը և 0.00081 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Գագիկ Ռազմիկի Ներսիսյանին շինության համար՝ 17 730 (տասնյոթ հազար յոթ հարյուր երեսուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 39 540 (երեսունիննը հազար հինգ հարյուր քառասուն) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 57 270 (հիսունյոթ հազար երկու հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: