Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի՝ «Եղեգնաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 02-Ն որոշման 2-րդ կետը.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը՝
գործառնական դասակարգման` 01.06.01 (ընդհանուր բնույթի ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածից պակասեցնել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ և այն ավելացնել՝ գործառնական դասակարգման` 01.01.01 (օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածին Եղեգնաձոր համայնքի մանկապարտեզներին օդորակիչներ ձեռք բերելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։