Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և 34-րդ հոդվածի, ,, Համայնքային ծառայության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի պահանջներով.
- Հաստատել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածը` համաձայն N 1 հավելվածի:
- Հաստատել Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի :
- Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար իրենց զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհելու դեպքում սահմանել հավելավճար՝ իրենց պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|