Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 7-ի թիվ 03-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումը․
Պակասեցնել՝ գործառնական դասակարգման 11․01․02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ և այն ավելացնել՝ գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 (օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կատավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4222 (արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածին՝ Լեհաստանի Չեխանովեց քաղաք Եղեգնաձոր համայնքի պատվիրականության գործուղման ծախսերը հոգալու նպատակով:
2. Թույլատրել սույն որոշման առաջին կետում նշված գումարն ամբողջությամբ փոխանցելու Եղեգնաձորի համայնքապետարանին պատկանող ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի VIZA բանկային քարտին, գործուղման վերաբերյալ հաշվետվություններն ընդունել համաձայն նշված քարտով իրականացված ծախսերի վերաբերյալ համապատասխան անդորրագրերի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: