Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եղեգնաձոր համայնքի, Եղեգնաձոր քաղաքի, Նարեկացի փողոց 3 շենք հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (բնակարան) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, և հիմք ընդունելով քաղաքացիներ Սամսոն Սարդարյանի և Գևորգ Սարդարյանի կողմից ներկայացված դիմումը (մուտքի թիվ՝ 1258).
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոց, 3 շենք, 54 հասցեում գտնվող, քաղաքացիներ Սամսոն Ջանիկի Սարդարյանին և Գևորգ Սամսոնի Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11102024-10-0005) ինքնակամ կառուցված՝ 21.5 քմ ներքին մակերեսով և 21.84 քմ արտաքին մակերեսով շինությունը համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023GH4BG):
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Սամսոն Ջանիկի Սարդարյանին (07.03.1965թ.) և Գևորգ Սամսոնի Սարդարյանին (ծնված՝ 15.05.1990թ.) 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել՝ 1969 (մեկ հազար իննը հարյուր վաթսունինն) ՀՀ դրամ, ընդամենը 43 000 (քառասուներեք հազար) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: