Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, 14-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի՝ «Եղեգնաձոր համայնքի տարածքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 154-Ն որոշման`
1) հիմնական մասում լրացնել 3.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․
«3.1. Սույն որոշման N 2 հավելվածի 16-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափը մինչև 20 խմ օգտագործված ջրի ջրի յուրաքանչյուր 1 խմ-ի համար հաշվարկել 0.5, իսկ 20 խմ-ից ավել օգտագործված ջրի յուրաքանչյուր 1 խմ-ի համար 1.5 գործակիցներով:»։
2) N 2 հավելվածում լրացնել 17-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
«17.
|
Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, Եղեգնաձոր քաղաքի ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոց կայանելու համար գանձվում է վճար հետևյալ դրույքաչափերով`
|
|
|
1)
|
Յուրաքանչյուր մեկ ժամվա համար
|
150
|
|
2)
|
Յուրաքանչյուր մեկ օրվա համար
|
700
|
|
3)
|
Մեկ շաբաթվա համար
|
3 000
|
|
4)
|
Մեկ ամսվա համար
|
7 000
|
|
5)
|
Մեկ տարվա համար
|
8 0000»
|
|
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: