Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի՝ «Սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) հողատարածքներ տրամադրելու մասին» թիվ 39-Ա որոշման հիմնական մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.
«1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման (կադաստրային ծախկագիր՝ 10-001-0112-0016, հասցե՝ ք․, Եղեգնաձոր Ն․ Մշեցու փողոց 4/1 հողամաս) 0.03582 հա հողատարածքի 0․00590 հա, և 0․07176 հա-ից 0․00622 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0112-0029, հասցե՝ ք․, Եղեգնաձոր Ն․ Մշեցու փողոց 4/2 հողամաս) մակերեսներով հողատարածքները, 50 (հիսուն) տարի ժամկետով, սահմանափակ օգտագործման իրավունքով (սերվիտուտ) տրամադրել քաղաքացի Մարիետա Ռազմիկի Երջանիկյանին (ծնված՝ 22․03․1964թ․)՝ հողատարածքներով անցնող ոռոգման ջրի ճանապարհից օգտվելու նպատակով:
2. Եղեգնաձորի համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին` Մարիետա Ռազմիկի Երջանիկյանին հետ, օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքել սերվիտուտի պայմանագիր՝ 50 (հիսուն) տարի ժամկետով, ընդհանուր՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ տարեկան վճարով։ Պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել քաղաքացու վրա:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։