Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշումը և սեփականատեր Արամ Կարապետյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի 33/1 հասցեում գտնվող, քաղաքացի Արամ Համլետի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող 0,02262 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0056-0015, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10042018-10-0026) բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով խառը կառուցապատման:
2. Սույն որոշման առաջին կետում նշված հողում առկա (կադաստրային ծածկագիր` 10-001-0056-0015-001) 141,02 քմ մակերեսով հյուրատան գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակելի (բնակելի տուն)՝ առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։