Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2026թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 օգոստոսի 2026 թ.

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Արմեն Զավենի Զաքարյանի կողմից.

1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Զորավար Անդրանիկի փողոց, 17/9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 38.92 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ) և 0.00194 հա զբաղեցրած հողատարածքը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0058-0237) ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Արմեն Զավենի Զաքարյանին. շինության համար՝ 76 640 (յոթանասունվեց հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 86 180 (ութսունվեց հազար մեկ հարյուր ութսուն) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 162 820 (մեկ հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ արժեքով:

2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՌՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner