Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 5-րդ կետի և ,,Բյուջետային համակարգի մասին ,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներով .
Տալ համաձայնություն համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ոլորտի համայնքային պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 600 հազ. դրամ պակասեցնել ավելացնելով շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող /ոլորտի սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական համայնքային կազմակերպություններ հոդվածին /հոդված 4511/ , համայնքում կանաչապատ տարածքների պահպանման և խնամքի աշխատանքների ծավալների մեծացման հետ կապված ,,Եղեգնաձորի համայնքային տնտեսություն,,ՀՈԱԿ-ի ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար :