Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 62-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Վարդան Աբրահամյանի դիմումը.
- Վարդան Գարեգինի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Անդրանիկի փողոց, 12 հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17092019-10-0007 վկայական) վերահասցեավորել և տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր,Զորավար Անդրանիկի փողոց, 12/17 ավտոտնակ :
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|