Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 25-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց 12/35 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.01347 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0051-0259) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Մհեր Վարդանի Պողոսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.01347 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 658 370 (վեց հարյուր հիսունութ հազար երեք հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: