Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերով, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 16-րդ, 118-րդ հոդվածի 6-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի «Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից տրված արխիվային տեղեկանքը, Ստեփան Ստեփանյանի դիմումը.
1. Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ստեփան Հրաչիկի Ստեփանյանին (ծնված՝ 25.11.1959թ.) հատկացված 14.80 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի շենքի թիվ 1 սենյակի հողհատկացման փաստաթղթային հիմքերը:
2. Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Վերնաշեն, 21-րդ փողոց, 5-րդ շենք, 1 բնակարան:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: