Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-րդ մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ, 101-րդ հոդվածի 1-3 մասերով, հիմք ընդունելով քաղաքացի Արևհատ Մկրտչյանի դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Արևհատ Բագրատի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության ներքոնշյալ հողատեսքերը ճանաչել համայնքային սեփականություն՝
1) վարելահող` 0.355 հա, կադաստրային ծածկագիր` 10-042-0151-0084 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 450328)
2) պտղատու այգի` 0.276 հա, կադաստրային ծածկագիր` 10-042-0153-0007 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 450329) 2․ Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։