Հաշվի առնելով, որ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Հարավարևմտյան թաղամաս 9 հողամաս հասցեում կառուցված ինքնակամ կառույցի (բնակելի տուն, բաց պատշգամբ, պարիսպ) պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Սմբատ Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը /մուտքի թիվ՝ 1188/.
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Հարավարևմտյան թաղամաս 9 հողամաս հասցեում գտնվող, քաղաքացի Սմբատ Գրիշայի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20102023-10-0032) հողատարածքում ինքնակամ կառուցված՝ 174.1 քմ ներքին մակերեսով և 222.3 քմ արտաքին մակերեսով շինությունը (բնակելի տուն, բաց պատշգամբ, պարիսպ) համարել օրինական (որակավորում ունեցող անձի կողմից չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023E6CFDQ):
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Սմբատ Գրիշայի Մանուկյանին (ծնված՝ 01.06.1954թ.), 1քմ շինության օրինականացման համար Եղեգնաձորի համայնքապետարանի 900355101099 հաշվեհամարին վճարել`1673 (մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ, ընդամենը 371 910 (երեք հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր տասը) ՀՀ դրամ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 1023-Ն որոշմամբ հաստատված գործակիցները:
3․ Կառույցը համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինության համալիր ծրագրով նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին:
4․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին անձին տեղեկացնելու պահից: