Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9999-Ն
 

Զեկ. ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ վերաբաշխումները․

1) Պակասեցնել՝

ա. գործառնական դասակարգման 11․01․02 (պահուստային ֆոնդ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4891 (պահուստային միջոցներ) հոդվածից 27 900 000 ՀՀ դրամ,

բ. գործառնական դասակարգման 05.01.01 (սանմաքրում, աղբահանում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 34 883 076 ՀՀ դրամ,

2) ավելացնել՝

ա. գործառնական դասակարգման 05․06․01 (շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4511 (սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին) հոդվածին՝ 34 883 076 ՀՀ դրամ՝ «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին շրջակա միջավայրի պահպանման և կանաչապատման աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար,

բ. գործառնական դասակարգման 05.01.01 (սանմաքրում, աղբահանում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4213 (կոմունալ ծառայություններ) հոդվածին՝ 27 900 000 ՀՀ դրամ «Մաքրություն» ՍՊԸ-ի միջոցով համայնքում սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման ֆինանսավորման համար:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿԱՆՈՒՇ ԱՎԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner