Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալ Պանյա Հակոբյանի ժառանգ Դավիթ Մանուկյանի դիմումը.
1․ Հանգուցյալ՝ Պանյա Գրիգորի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 1826945վկայական) տրամադրել հետևալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք,Մալիշկա, 6-րդ փողոց, 21/1 շինություն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։