Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 91-Ա որոշումը և 2024 թվականի նոյեմբերի 25-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Հ․ Մեղապարտի փողոց 1-ին նրբանցք, 2/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.066 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0188-0010) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Էդգար Վազգենի Բաբայանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0.066 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 1 363 000 (մեկ միլիոն երեք հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: