Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 103-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ն․ Մշեցու փողոց, 1/4 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․00444 հա (կադաստրային ծածկագիր 10-001-0101-0033) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Արթուր Սուրիկի Կարապետյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0․00444 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 297 200 (երկու հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: