Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով ավագանու 17.03.2018թ.-ի թիվ 32 որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ <<Եղեգնաձորի ԲԿՏ>> ԲԲԸ-ի կողմից աղբահանության ծառայությունների մատուցման դադարեցման հետևանքով առաջացել է չկանխատեսված իրավիճակ, աղբահանության պարտադիր կատարման ապահովման անհրաժեշտությունից ելնելով . Տալ համաձայնություն <<Եղեգնաձորի համայնքային տնտեսություն>> ՀՈԱԿ-ի մարտ և ապրիլ ամիսների գնումները կատարել մեկ անձից:
|