Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման հավելվածի 14-րդ կետը.
1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝
1) 0.09967 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքի /կադաստրային ծածկագիր՝ 10-032-0276-0020/ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման փոխելու համար,
2) 1.12747 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողատեսքի /կադաստրային ծածկագիր՝ 10-032-0276-0018/ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների փոխելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։