Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի թիվ ԱՎԴ4/1227/02/21 քաղաքացիական գործով 2022 թվականի դեկտեմբերի 28-ի վճիռը և քաղաքացի Հասմիկ Դավթյանի դիմումը.
1. Կնքել առուվաճառքի պայմանագրեր՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Հարավարևմտյան թաղամաս 124 և Հարավարևմտյան թաղամաս 125 հողամաս հասցեներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.04 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-001-0118-0122/ և 0.04 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-001-0118-0121/ նպատակային նշանակությունը`բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, հողերի աճուրդում հաղթող ճանաչված Հասմիկ Հրանտի Դավթյանի հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: