Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով , Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. թիվ 1918- Ն որոշումը.
Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող Արմենակ Բագրատի Խաչատրյանին պատկանող, Երևանյան խճուղի 1/13 հասցեում գտնվող, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների, ջրային, 10-001-0385-0003 և 10-001-0385-0005 կադաստրային ծածկագրերով , 0.57 հա ընդհանուր մակերեսով հողամասից առանձնացված 0.07100 հա մակերեսով հողամասը փոխել նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերի: