Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերով, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 16-րդ, 118-րդ հոդվածի 6-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Վերնաշենի սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 12 արձանագրության քաղվածքը, Ստեփան Ստեփանյանի դիմումը.
1. Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Ստեփան Հրաչիկի Ստեփանյանին (ծնված՝ 25.11.1959թ.) հատկացված անասնաշենքի հողհատկացման փաստաթղթային հիմքերը:
2. Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, ք., Վերնաշեն, 21-րդ փողոց, 11 անասնաշենք:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: